top of page

Ֆրակցիոն մեզոթերապիա

45 min
17 000 հայկական դրամ

Նկարագրություն

Նկարագրություն Ֆրակցիոն մեզոթերապիան առանց ներարկումների օգտակար նյութերի ներմուծումն է մաշկի խորը շերտեր՝ մեզոկոկտեյլի միջոցով բազմաթիվ մակերեսային միկրոպունկցիաների կիրառմամբ: Միկրոասեղները չեն կատարում ներարկում, ուստի այս պրոցեդուրան անվանում են նաև ոչ ներարկումային մեզոթերապիա։ Ազդեցություն Ֆրակցիոն մեզոթերապիան իրականացվում է Dermapen սարքով: Յուրաքանչյուր պրոցեդուրայի համար օգտագործվում է մեկանգամյա օգտագործման ստերիլ գլխիկ՝ գերբարակ ասեղներով, որոնց թիվը 12-ից 36 է: Սարքի վրա դրվում է գլխիկը, կոսմետոլոգը կարգավորում է միկրոպունկցիաների խորությունը և հաճախականությունը: Պրոցեդուրայից առաջ կոսմետոլոգը բուժառուի մաշկը սրբում է հակասեպտիկ լուծույթով, այնուհետև քսում ստերիլ մեզոկոկտեյլ մեկանգամյա ամպուլայից, որից հետո միկրոպունկցիաների միջոցով մեզոկոկտեյլը ներմուծվում է դեմքի մաշկի խորը շերտեր: Քանի որ միկրոպունկցիաները կիրառվում են մակերեսային, պրոցեդուրայի ընթացքում անզգայացում չի պահանջվում, բուժառուն զգում է միայն թեթև ծակծկոց: Կոպերի մաշկի վրա պունկցիայի խորությունը կազմում է 0,25 միլիմետր, դեմքի մաշկի վրա՝ 0,5-ից մինչև 1 միլիմետր: Հետևաբար, մեզոթերապիայի պրոցեդուրայից հետո ներարկումային կապտուկներ կամ հետքեր չեն մնում: Պրոցեդուրայից անմիջապես հետո նկատվում է թեթև կարմրություն, որն անհետանում է 1-2 ժամվա ընթացքում: Բուժառուն զգում է ջերմության հաճելի զգացում՝ մաշկում արյան հոսքի ավելացման պատճառով: Քանի որ վերականգնողական շրջան չկա, բուժառուն կոսմետոլոգին այցելելուց անմիջապես հետո վերադառնում է իր առօրյա գործերին: Կախված օգտագործվող մեզոկոկտեյլից՝ պրոցեդուրան լուծում է բազմաթիվ խնդիրներ: Մեզոկոկտեյլները ներառում են վիտամիններ, միկրոտարրեր, ամինաթթուներ, պեպտիդներ, բույսերի էքստրակտներ: Ցուցումներ և հակացուցումներ Պրոցեդուրայի ցուցումներն են․ • Մաշկի երիտասարդացում. երիտասարդ բուժառուներին պրոցեդուրան կարող է ցուցվել՝ որպես կոպերի, դեմքի և պարանոցի մաշկի պրոֆեսիոնալ խնամք: • 30-35 տարեկան այցելուների մոտ ներարկումային երիտասարդացնող պրոցեդուրաների ազդեցության պահպանում, ինչպիսին է բիոռեվիտալիզացիան: • Մաշկի գունաբացման էֆեկտի պահպանում ֆոտոերիտասարդեցումից հետո՝ հիպերպիգմենտացիայի հակումով մաշկի համար: • Կուպերոզ մաշկով բուժառուների մոտ ֆոտո և լազերային երիտասարդեցումից հետո էֆեկտի պահպանում: • Կոպերի մանր կնճիռների հարթեցում: • Այլընտրանք ներարկումային մեզոթերապիային: Պրոցեդուրայի հակացուցումներն են․ • Հղիություն և լակտացիա, • Վարակիչ հիվանդություններ, • Ալերգիա մեզոկոկտեյլի բաղադրիչների նկատմամբ, • Աուտոիմուն հիվանդություններ՝ ծանր ընթացքով, • Ծանր սոմատիկ հիվանդություններ, • Ուռուցքային հիվանդություններ, • Էպիլեպսիա, հոգեկան հիվանդություն։


Contact Details

  • 27 Hrachya Kochar Street, Yerevan, Armenia


bottom of page