Ֆոնոֆորեզ
Նկարագրություն
Նկարագրություն Ֆոնոֆորեզը ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրա է, որի ընթացքում ուլտրաձայնային ալիքների միջոցով պրեպարատները ներմուծվում են պաթոլոգիական տարածք՝ առանց էպիդերմիսը վնասելու: Մեթոդը հիմնված է մաշկաբանական ծածկույթի թափանցելիությունը փոխելու ուլտրաձայնային հատկության վրա, որի շնորհիվ մաշկի վրա կիրառվող դեղամիջոցներն ավելի ակտիվ են ներծծվում։ Ֆոնոֆորեզն իրականացվում է բարձր հաճախականության ձայնային տատանումների միջոցով: Գերձայնն ունի մեխանիկական, ֆիզիկա-քիմիական և ջերմային ազդեցություն, որից օրգանիզմում տեղի է ունենում հյուսվածքների նյութափոխանակություն: Ֆոնոֆորեզը կիրառվում է ոչ միայն մաշկաբանության և կոսմետոլոգիայի, այլ նաև ստոմատոլոգիայի, ակնաբուժության, վնասվածքաբանության, վիրաբուժության, օրթոպեդիայի, ինչպես նաև քիթ-կոկորդ-ականջաբանության, ալերգոլոգիայի և շատ այլ ոլորտներում: Ազդեցություն Պրոցեդուրան իրականացվում է տարբեր հակաբորբոքային քսուքներով: Դրական արդյունք են թողնում թե՛ հակաբորբոքային քսուքը, և թե՛ ձայնային ալիքները, որոնք նպաստում են ցավի մեղմացմանը, իջեցնում են այտուցները, բարելավում են արյան շրջանառությունը և թողնում հակաբորբոքային ազդեցություն: Ցուցումներ և հակացուցումներ Պրոցեդուրայի ցուցումներն են․ • Հենաշարժողական ապարատի հիվանդություններ՝ արթրոզ, ռևմատոիդ արթրիտ, բուրսիտ, • Ողնաշարի օսթեոխոնդրոզ, ռադիկուլիտ, • Տրավմաներ, հետվիրահատական վերականգնում, • Պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ, • Այրվածքներ, թարախային վերքեր, պառկելախոցեր, տրոֆիկ խոցեր, ցրտահարություն, • Էնդոկրին համակարգի պաթոլոգիաներ։ Հակացուցումները ներառում են․ • Ֆիզիոթերապևտիկ բուժման ընդհանուր հակացուցումներ, • Սրտի իշեմիկ հիվանդություն՝ ստենոկարդիայի նոպաներով և առիթմիայով, • 2-րդ և 3-րդ աստիճանի հիպերտոնիկ հիվանդություն, • Թրոմբոֆլեբիտ։
Contact Details
27 Hrachya Kochar Street, Yerevan, Armenia