top of page

Պլազմոթերապիա

40 min
1 սրվակը 15000

Նկարագրություն

Նկարագրություն Պլազմոթերապիան բուժման նորարարական մեթոդ է, որը հիմնված է մարդու արյան պլազմայի օգտագործման վրա: Այն լայնորեն կիրառվում է տարբեր բժշկական ոլորտներում, ներառյալ էսթետիկ բժշկությունը: Ազդեցություն Պլազմոթերապիայի ժամանակ պացիենտից վերցնում են արյուն, մշակում այն հատուկ սարքավորման միջոցով, որպեսզի առանձնացվի պլազման։ Վերջինս պարունակում է հորմոններ, ֆերմենտներ, վիտամիններ, որոնք նպաստում են օրգանիզմի արագ վերականգնմանը և առողջացմանը։ Պլազման ներարկվում է վնասված կամ ախտահարված հյուսվածքների մեջ՝ նպաստելով դրանց արագ ռեգեներացիային։ Գլխամաշկին պլազմայի ներարկումները խթանում են մազի հիմքում գտնվող բջիջների աճը, ինչպես նաև գլխամաշկի միկրոշրջանառությունը: Քանի որ պլազման պացիենտի սեփական արյան մի մասն է, այն ալերգիկ ռեակցիաներ չի առաջացնում: Ցուցումներ և հակացուցումներ Պլազմոթերապիան ցուցված է ալոպեցիայի (օջախային մազաթափություն) համալիր բուժման ժամանակ, կարող է օգտագործվել մազաթափության կանխման, մազերի աճը խթանելու և որակը բարելավելու համար: Պլազմոթերապիայի հակացուցումներն են․ ▪️ օնկոլոգիական հիվանդություններ, ▪️ ակտիվ փուլում գտնվող հերպես, ▪️ վարակիչ հիվանդություններ, ▪️ դաշտանային ցիկլ, ▪️ հղիություն, ▪️ արյունահոսության հակում, ▪️ արյան նոսրացմանը նպաստող դեղամիջոցների ընդունում, ▪️ դեկոմպենսացիայի փուլում գտնվող քրոնիկ հիվանդություններ, ▪️ իմունային անբավարարության վիճակներ:


Contact Details

  • 27 Hrachya Kochar Street, Yerevan, Armenia

    +374 93 226 669


bottom of page