top of page

Պլազմոգել

40 min
35000

Նկարագրություն

Նկարագրություն Պլազմոգելը դեմքի ձևի շտկմանը և խորը կնճիռների նվազեցմանն ուղղված երիտասարդացման մեթոդներից է: Պլազմոգելն ըստ իր բնույթի ֆիլլեր է, որի հիմքում արյան պլազմայի ջերմային մշակումն է: Այն հարուստ է ալբումինով, ամինաթթուներով և բջջային աճի գործոններով: Օգտագործելով ձեր սեփական թրոմբոցիտներով հարուստ պլազման՝ մենք ստեղծում ենք հատուկ գել, որը զգուշորեն ներարկվում է ձեր մաշկի որոշակի հատվածներում՝ խթանելով կոլագենի արտադրությունը և մաշկի վերականգնումը: Ազդեցություն Պլազմոգելը երիտասարդացնում է մաշկը, խթանում է կոլագենի արտադրությունը՝ բարելավելով մաշկի հյուսվածքի առաձգականությունը, նվազեցնում է կնճիռները, մաշկին տալիս է փայլ ու հարթ երանգ: Այն նաև մեծացնում է ներարկման հատվածների ծավալը՝ ապահովելով առողջ ու երիտասարդ տեսք։ Ցուցումներ և հակացուցումներ Պլազմոգելի ցուցումներն են` ▪️ քիթ-շրթնային ծալքերի հարթեցում, ▪️ այտերի ծավալի ավելացում, ▪️ աչքերի ստորին հատվածի հարթեցում, ▪️ կզակի կառուցվածքի փոփոխություն, ▪️ դեմքի, ձեռքերի, դեկոլտեի հատվածի երիտասարդացում, ▪️ դեմքի օվալի վերականգնում, ▪️ ներս ընկած այտեր։ Հակացուցումներ` ▪️ ուռուցքային՝ օնկոլոգիական հիվանդություններ, ▪️ արյան հիվանդություններ, ▪️ հոգեկան հիվանդություններ։


Contact Details

  • 27 Hrachya Kochar Street, Yerevan, Armenia

    +374 93 226 669


bottom of page