top of page

Ուրվագծային պլաստիկա

45 min
25000-100000

Նկարագրություն

Նկարագրություն Ֆիլլերը գելային ծավալով նյութ է, որի հիմքում ընկած է մաշկի բնական բաղադրիչ համարվող հիալուրոնաթթուն: Այն ամենամոտն է մարդու օրգանիզմի հյուսվածքին, ինչի շնորհիվ հավասարապես ներծծվում է հյուսվածքում և հրաշալի շտկում մաշկի թերությունները: Բնական բաղադրիչից կազմված լինելու շնորհիվ ֆիլլերները ամբողջապես անվտանգ են, չեն կարող առաջացնել ալերգիկ ծանր ռեակցիաներ, կողմնակի բարդություններ, և մաշկի տակ գրեթե չեն զգացվում: Ազդեցություն Ֆիլլերները հնարավորություն են տալիս առանց վիրահատական միջամտության. ▪️ հարթեցնել (լցնել) դեմքի և մարմնի այլ մասերի վրա առաջացած փոսիկներն ու խորը կնճիռները, ▪️ շտկել դեմքի դիմագծերը, ▪️ լրացուցիչ ծավալ հաղորդել դեմքի այն հատվածին, որտեղ կիրառվում են, ▪️ լրացուցիչ փայլ, խոնավություն, էլաստիկություն ու նաև ամրություն հաղորդել մաշկին, ▪️ երիտասարդություն և թարմություն հաղորդել մաշկին (այդ թվում նաև դեմքին, ձեռքերին, դեկոլտեի հատվածին)՝ շնորհիվ հիալուրոնաթթվի, քանի որ հենց այդ նյութի կորուստն է հանդիսանում ծերացման պատճառ: Ցուցումներ և հակացուցումներ Ֆիլլերները ցուցված են հետևյալ նպատակներով․ ▪️ Մանր և խորը կնճիռների վերացում, ▪️ Ծավալի վերականգնում այնպիսի հատվածներում, ինչպիսին են այտոսկրերը, աչքերի ներքևի հատվածը, քունքերը, ինչը մաշկին հաղորդում է երիտասարդ տեսք, ▪️ Շուրթերի ծավալի մեծացում, դրանց ուրվագծերի շտկում և անհամաչափությունների վերացում, ▪️ Դեմքի կոնտուրների վերականգնում կզակի, ստորին ծնոտի, քթի շրջանում, ▪️ Մաշկի խոնավացում, հյուսվածքի որակի բարելավում ու առաձգականության բարձրացում: Պրոցեդուրայի հակացուցումներն են․ ▪️ Հղիության և լակտացիայի շրջան, ▪️ Ներարկման հատվածում հերպեսի և մաշկի այլ հիվանդությունների առկայություն, ▪️ Չարորակ նորագոյացություններ, ▪️ Սուր փուլում գտնվող վիրուսային և վարակիչ հիվանդություններ, ▪️ Մաշկի տվյալ հատվածում վերջերս կատարված այլ պրոցեդուրաներ, ինչպիսին են լազերային թերապիան կամ քիմիական պիլինգը, ▪️ Սուր ալերգիկ ռեակցիաների կամ անաֆիլաքսիայի պատմություն ունեցող անհատները պետք է անպայման տեղյակ պահեն իրենց բժշկական պատմության մասին:


Contact Details

  • 27 Hrachya Kochar Street, Yerevan, Armenia


bottom of page