Մեզոթերապիա
Նկարագրություն
Նկարագրություն Մեզոթերապիան մաշկի բարելավման նորարարական և ոչ վիրահատական մեթոդ է, որը ներառում է մաշկի մեջ տարբեր ակտիվ բաղադրիչների, ինչպես վիտամինների, միներալների, ամինաթթուների և հիալուրոնաթթվի միկրոինյեկցիաներ: Այս մեթոդը օգտագործվում է մաշկի երիտասարդացման, վերականգնման և տարբեր մաշկային խնդիրների բուժման համար: Ազդեցություն Մեզոթերապիայի ընթացքում հատուկ պատրաստված խառնուրդները ներարկվում են մաշկի մեջ, ակտիվ բաղադրիչները ուղղակիորեն ազդում են բջիջների վրա՝ խթանելով դրանց վերականգնման և նորացման պրոցեսները: Արդյունքում, մաշկը դառնում է ավելի առողջ, պայծառ և երիտասարդ: Ցուցումներ և հակացուցումներ Մեզոթերապիայի ցուցումներն են․ ▪️ կնճիռներ, ▪️ մաշկի չորություն, ▪️ ջրազրկում, ▪️ ակնե, հետակնե, ▪️ մաշկի գունափոխում և այլն: Մեզոթերապիայի հակացուցումներն են․ • ակտիվ փուլում գտնվող մաշկային վարակների և այլ հիվանդությունների առկայություն; • քրոնիկ հիվանդությունների սրացում; • վարակիչ հիվանդություններ; • հակաբիոտիկների և արյուն նոսրացնող միջոցների ընդունում; • հղիության և կրծքով կերակրման շրջան; • տվյալ միջամտության հետ կապված անհատական:
Contact Details
27 Hrachya Kochar Street, Yerevan, Armenia
+374 93 226 669