Խալերի, պապիլոմաների, գորտնուկի հեռացում
Նկարագրություն
Նկարագրություն Պրիմամեդ էսթետիկ բժշկական կենտրոնում պապիլոմաները, խալերը և գորտնուկները հեռացվում են անվնաս՝ առանց հարակից հյուսվածքները վնասելու: Միջամտությունը կատարվում է տեղային անզգայացմամբ, որի շնորհիվ ընթացքն ամբողջությամբ անցավ է, իսկ տևողությունը՝ մի քանի րոպե: Ազդեցություն Ազդեցությունը տարբեր խորություններում տարբեր է՝ կախված նորագոյացության տեղակայումից: Պրոցեդուրայի առավելություններն են. ▪️ Կարճ տևողություն, ▪️ Արյունահոսության բացակայություն, ▪️ Վերականգնման նվազագույն ժամանակահատված, ▪️ Հարակից հյուսվածքների ապահովություն, ▪️ Սպիների բացակայություն (եթե նորագոյացությունը խորանիստ չէ), ▪️ Ցավային զգացողության բացակայություն: Ցուցումներ և հակացուցումներ Գոյացությունների հեռացումը ապարատային եղանակով թույլ է տալիս ազատվել անցանկալի խալերից, պապիլոմաներից կամ գորտնուկներից ինչպես էսթետիկ նկատառումներով, այնպես էլ առողջական ցուցումներով: Հաճախ նման գոյացությունները գտնվում են մարմնի այնպիսի հատվածներում, որտեղ շփումը հագուստի հետ կամ անհարմար տեղակայումը կարող են հանգեցնել դրանց վնասման: Այդ դեպքում ցուցվում է գոյացության հեռացում: Հեռացման են ենթակա նաև այն խալերը, որոնք պոտենցիալ վտանգ կարող են ներկայացնել առողջության համար: Թեև պրոցեդուրան մինիմալ ինվազիվ է ու անվտանգ, գոյություն ունեն մի քանի հակացուցումներ․ ▪️ Ակտիվ բորբոքային պրոցես, ▪️ Առողջական մի շարք լուրջ խնդիրներ, ▪️ Հղիություն ու հետծննդաբերական շրջան, ▪️ Զգայունություն տեղային անզգայացնող պրեպարատների նկատմամբ, ▪️ Արևայրուք և ջերմային այրվածքներ, ▪️ Իմունային խանգարումներ, թուլացած իմունային համակարգ:
Contact Details
27 Hrachya Kochar Street, Yerevan, Armenia