Լիպոռեդուկցիա
Նկարագրություն
Նկարագրություն Լիպոսակցիան ճարպի հեռացման միջամտության տեսակ է, որն օգտագործվում է պլաստիկ վիրաբուժության մեջ: «Պրիմամեդ» էսթետիկ բժշկության կենտրոնում կատարվում է կրկնակզակի լիպոռեդուկցիա, որը թույլ է տալիս հեռացնել այդ շրջանում կուտակված ավելցուկային ճարպը և ազատվել կրկնակզակից: Ազդեցություն Կրկնակզակի շրջանում լիպոռեդուկցիան թույլ է տալիս ազատվել այդ հատվածի ճարպային շերտից, որը նույնիսկ ամբողջ մարմնի նիհարեցման պարագայում շատ հաճախ չի նահանջում և բավական անհարմարություն է ստեղծում: Պրոցեդուրայի արդյունքում բուժառուներն ունենում են ավելի ընդգծված կզակ, որը դեմքին հաղորդում է երիտասարդ տեսք: Ցուցումներ և հակացուցումներ Պրոցեդուրան ցուցվում է այն բուժառուներին, ովքեր ցանկանում են ազատվել կրկնակզակից առավել ոչ ինվազիվ տարբերակով: Դրա շնորհիव կզակի հատվածը ոչ միայն ձեռք է բերում հստակ ուրվագիծ, այլ նաև ձգվում և թարմանում է մաշկը: Լիպոռեդուկցիան ցուցված է նաև այն բուժառուներին, որոնք կզակի շրջանում ճարպի կուտակման ժառանգական նախատրամադրվածություն ունեն: Պրոցեդուրան անվտանգ է, դրա հետևանքով չեն առաջանում խորը սպիներ, իսկ վերականգնման շրջանը շատ կարճ է: Առողջ ապրելակերպ վարելով՝ բուժառուները կկարողանան շատ երկար վայելել լիպոռեդուկցիայի արդյունքները: Լիպոռեդուկցիայի հակացուցումներն են․ ▪️ Առողջական լուրջ խնդիրները, ինչպիսիք են սրտի հիվանդությունները, չվերահսկվող շաքարային դիաբետը կամ թոքերի ծանր հիվանդությունները, ▪️ Հղիությունն ու հետծննդաբերական շրջանը, ▪️ Ծանր աստիճանի ճարպակալումը, որի դեպքում լիպոռեդուկցիան կհանգեցնի մարմնի ընդհանուր համամասնության խախտման, ▪️ Մաշկի թույլ առաձգականությունը, որը չի հանգեցնի ցանկալի արդյունքի, ▪️ Արյան մակարդելիության խանգարումները, որոնք կարող են մեծացնել բարդությունների վտանգը, ▪️ Ակտիվ բորբոքային պրոցեսներ կամ մաշկի այլ հիվանդություններ կզակի շրջանում, ▪️ Վերջերս տարած վիրահատությունները:
Contact Details
27 Hrachya Kochar Street, Yerevan, Armenia