Լիպոմաների, աթերոմաների հեռացում
Նկարագրություն
Նկարագրություն Լիպոմաները բարորակ, փափուկ հյուսվածքային գոյացություններ են, որոնք կազմված են ճարպային բջիջներից: Դրանք առաջանում են ճարպային հյուսվածքից և տեղակայված են լինում մաշկի տակ, որոշ դեպքերում՝ խորը փափուկ հյուսվածքներում: Թեև լիպոմաներն անվնաս են, դրանք կարող են անհանգստություն կամ կոսմետիկ անհարմարություն առաջացնել: Մեր կլինիկան մասնագիտացված է լիպոմաների անվտանգ և արդյունավետ հեռացման մեջ՝ նվազագույն ինվազիվ վիրաբուժական տեխնիկայի միջոցով: Օգտագործելով բժշկական տեխնոլոգիաների վերջին զարգացումները՝ մեր փորձառու թիմը երաշխավորում է, որ պրոցեդուրան արագ է և անվնաս, իսկ կոսմետիկ սպիները՝ գրեթե աննկատելի: Ազդեցություն Լիպոմաները կարող են լինել ինչպես փոքր չափերի, այնպես էլ հասնել բավականին մեծ չափերի՝ պատճառելով զգալի անհանգստություն: Շոշափելիս կարող է առաջանալ ցավային զգացողություն: Գոյացությունը առանց վիրահատական միջամտության չի կարող վերանալ: Փոքր չափերի և անհանգստություն չպատճառող լիպոմաների դեպքում կարելի է դինամիկ հսկողություն սահմանել, բայց գոյացության չափերի մեծացման դեպքում այն ենթակա է հեռացման: Լիպոմայի հեռացման առաջնային նպատակն է վերացնել ճարպային գոյացությունը՝ բարելավելով մարմնի տվյալ հատվածի էսթետիկ տեսքը: Լիպոմայի հեռացումից հետո մաշկի հարթությունը վերականգնվում է: Պրոցեդուրան ոչ միայն բարելավում է տվյալ հատվածի արտաքին տեսքը, այլև վերացնում է ցանկացած անհանգստություն, որն առաջանում է շրջակա հյուսվածքների վրա լիպոմայի ճնշման հետևանքով: Պրոցեդուրայի նվազագույն ինվազիվությունը ապահովում է արագ վերականգնում՝ թույլ տալով բուժառուներին արագ վերադառնալ իրենց առօրյա գործերին: Լիպոմայի հեռացումն իրականացվում է մաշկին փոքր կտրվածք կատարելու միջոցով: Վիրահատության ընթացքում գոյացությունը հեռացվում է պարկի հետ միասին: Պրոցեդուրայից հետո դրվում են ներմաշկային կոսմետիկ կարեր, որոնք հեռացնելու կարիք չկա: Ցուցումներ և հակացուցումներ Լիպոմայի հեռացումը ցուցված է մարդկանց, ովքեր զգում են անհանգստություն, ցավ կամ ֆունկցիոնալ խանգարումներ՝ կապված իրենց լիպոմայի չափի կամ տեղակայման հետ: Այն նաև խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ունեն արագ աճող, կարծրացած կամ բորբոքված լիպոմաներ: Չնայած լիպոմաները բարորակ գոյացություններ են, ախտորոշման վերաբերյալ անորոշության դեպքում կարող է խորհուրդ տրվել հեռացնել դրանք՝ բացառելու համար չարորակ ուռուցքի հավանականությունը: Լիպոմաների հեռացումը ցուցվում է նաև մարդկանց, ովքեր պարզապես ցանկանում են էսթետիկորեն բարելավել մաշկի տեսքը: Պրոցեդուրայի հակացուցումներն են՝ ▪️ Ակտիվ բորբոքային պրոցես, ▪️ Չվերահսկվող շաքարային դիաբետ, ▪️ Արյան մակարդելիության խանգարումներ, ▪️ Ալերգիա տեղային ցավազրկող պրեպարատների նկատմամբ:
Contact Details
27 Hrachya Kochar Street, Yerevan, Armenia