Թելերով լիֆթինգ
Նկարագրություն
Նկարագրություն Թելերով ձգումը դեմքի մաշկի ոչ վիրահատական ձգման և երիտասարդացման մեթոդներից է: Ազդեցություն Պրոցեդուրան տալիս է ակնթարթային արդյունք՝ բարելավելով դեմքի ուրվագիծը և նվազեցնելով մաշկի թուլացումը: Լիֆթինգի այս տեսակը նվազագույն ինվազիվ է, ինչի շնորհիվ բացառվում են խորը կտրվածքները և սպիների առաջացումը: Պրոցեդուրայի արդյունքները երկարատև են և կարող են պահպանվել տարիներով: Ցուցումներ և հակացուցումներ Այս պրոցեդուրայի ցուցումներն են․ ▪️ Դեմքի մաշկի պտոզ (իջեցում), ▪️ Բերանի անկյունների պտոզ (իջեցում), ▪️ Կնճիռներ ճակատի հատվածում, ▪️ Ծալքեր շուրթերի ու քթի հատվածներում, ▪️ Ծալքեր կզակի և պարանոցի վրա, դեկոլտեի շրջանում: Թեև պրոցեդուրան անվտանգ է, այն ունի մի քանի հակացուցումներ․ ▪️ Սրտանոթային համակարգի ու թոքերի լուրջ հիվանդությունները, շաքարային դիաբետը, ▪️ Հղիությունն ու հետծննդաբերական շրջանը, ▪️ Մաշկի զգալի թուլությունը, ինչը թույլ չի տա հասնելու ցանկալի արդյունքի, ▪️ Ալերգիա թելի բաղադրության մեջ մտնող որևէ կոմպոնենտի նկատմամբ, ▪️ Մաշկի ակտիվ բորբոքային պրոցեսները, ▪️ Դեմքի շրջանում վերջերս արված վիրահատությունները:
Contact Details
27 Hrachya Kochar Street, Yerevan, Armenia