Էլոս մազահեռացում
Նկարագրություն
Նկարագրություն Էլոսը մարմնի անցանկալի մազերի հեռացման բավականին տարածված եղանակ է: Այն համարվում է մազահեռացման ամենաանվտանգ ու արդյունավետ մեթոդներից մեկը։ Ազդեցություն Մազահեռացման այս մեթոդը միավորում է երկու տեսակի էներգիա՝ լույսի և հոսանքի: Լույսի էներգիան ներազդում է մազերի վրա՝ քայքայելով դրանք։ Իսկ հոսանքի էներգիան գործում է մազերը սնուցող ֆոլիկուլի վրա։ Էլոս մազահեռացման առավելությունները. • Կարելի է հեռացնել ցանկացած գույնի մազեր՝ մուգ, բաց, շիկահեր։ • Կարելի է կիրառել ցանկացած մասի վրա՝ դեմքի, մարմնի, բիկինիի հատվածում։ • Մազահեռացում կարելի է իրականացնել ցանկացած ֆոտոտիպի մաշկի վրա։ • Պրոցեդուրայից հետո արագ վերականգնում։ • Երկարաժամկետ ազդեցություն։ Պրոցեդուրան անվտանգ է և կարող է կիրառվել մաշկի բոլոր տեսակների վրա, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ այն մի քանի հակացուցումներ ունի․ • սուր վարակիչ հիվանդություններ, • սրտի աշխատանքի խանգարումներ, • ուռուցքաբանական հիվանդություններ, • էպիլեպսիա, • մաշկային հիվանդություններ (էկզեմա, պսորիազ, նեյրոդերմատիտ), • հղիություն, • պիրսինգ, դաջվածքներ պրոցեդուրայի հատվածում, • թարմ արևայրուք, • մետաղական իմպլանտներ մշակվող տարածքում, • դեմքի էպիլյացիայի համար՝ վերջին երեք ամսվա ընթացքում կատարված դեմքի լազերային երիտասարդացման պրոցեդուրա, խորը քիմիական պիլինգ։
Contact Details
27 Hrachya Kochar Street, Yerevan, Armenia
+374 93 226 669