Դիոդային մազահեռացում
Նկարագրություն
Նկարագրություն Դիոդային մազահեռացումն ամենատարածված պրոցեդուրաներից է՝ մարմնի ու դեմքի տարբեր հատվածներում անցանկալի մազերից ազատվելու համար։ Primamed-ում այն կատարվում է Soprano Titanium նորագույն սարքի միջոցով։ Դիոդային մազահեռացման առավելություններն են․ • Արագություն, • Անվտանգություն, • Կարճ ժամանակում բարձր արդյունավետություն, • Նորագույն սարքավորման օգտագործում։ Ազդեցություն Դիոդային լազերային էպիլյացիան իդեալական է այն մարդկանց համար, ովքեր ձգտում են մշտապես ազատվելու անցանկալի մազերից մարմնի տարբեր մասերում: Դիոդային մազահեռացման ցուցումներն են՝ • Անցանկալի մազերի հեռացում դեմքի, ձեռքերի, ոտքերի, մեջքի, բիկինիի և այլ հատվածների շրջանում, • Ներաճած մազերի արդյունքում մաշկի բորբոքման վերացում, • Հարթ ու փափուկ մաշկի ապահովում, • Ածելիով սափրելու, շուգարինգի, վոսկով մազահեռացման անհրաժեշտության վերացում, • Հղիությունից հետո առաջացած անցանկալի մազերի վերացում, • Զգայուն մաշկի դեպքում, երբ մազահեռացման այլ մեթոդներն առաջացնում են մաշկի գրգռվածություն։ Ցուցումներ և հակացուցումներ Պրոցեդուրան անվտանգ է և կարող է կիրառվել մաշկի բոլոր տեսակների վրա, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ այն մի քանի հակացուցումներ ունի․ • Հղիություն, • Ակտիվ մաշկային ինֆեկցիաներ կամ բորբոքումներ, • Արևայրուք կամ ջերմային այրվածք, • Լուսազգայունություն, • Մաշկային ծանր հիվանդություններ, ինչպիսին են էկզեման կամ պսորիազը, • Վերջերս կատարված քիմիական պիլինգ, լազերային բուժում կամ մաշկի այլ ագրեսիվ բուժում, • Դաջվածքներ։
Contact Details
27 Hrachya Kochar Street, Yerevan, Armenia