top of page

Բոտուլինոթերապիա

Բոտուլինոթերապիան հիմնականում կիրառվում է դիմախաղային կնճիռները հարթելու նպատակով:

30 min
15000-140000

Նկարագրություն

Նկարագրություն Ա տիպի բոտուլինոտոքսինը լայնորեն կիրառվում է բժշկության տարբեր բնագավառներում: Էսթետիկ բժշկության մեջ այն հիմնականում կիրառվում է դիմախաղային կնճիռները հարթելու նպատակով: Ազդեցություն Բոտոքսի ազդեցությունը սկսում է ի հայտ գալ ներարկումից 4 օր հետո և առավելագույն արդյունքի է հասնում 14 օրվա ընթացքում: Այն պահպանվում է 4-6 ամիս: Ներարկումը կատարվում է մասնագետի կողմից համապատասխան կետերում: Նախքան ներարկումը հաշվի են առնվում այցելուի անատոմիական առանձնահատկությունները, ցուցումները և հակացուցումները: Կնճիռների ի հայտ գալը կանխարգելելու համար ներարկումների կրկնության անհրաժեշտություն է առաջանում 3-6 ամիս պարբերականությամբ՝ կախված ներարկումային հատվածից և օրգանիզմի առանձնահատկություններից: Բոտուլինատոքսինի ներարկումները շտկում են հետևյալ խնդիրները՝ ▪️ ճակատի հորիզոնական կնճիռներ, ▪️ միջհոնքային կնճիռներ, ▪️ «սագաթաթ»՝ աչքերի շուրջ գոյացող կնճիռներ, ▪️ լնդային ժպիտ, ▪️ պարանոցի կնճիռներ, ▪️ թևատակերի, ափերի և ոտնաթաթերի գերքրտնարտադրություն, ▪️ սեբորեա: Միջամտության հակացուցումները՝ ▫️ բարձր ջերմություն, ▫️ ակտիվ փուլում գտնվող մաշկային վարակների և այլ հիվանդությունների առկայություն, ▫️ քրոնիկ հիվանդությունների սրացում, ▫️ վարակիչ հիվանդություններ, գրիպ, ՍՇՎԻ (սուր շնչառական վիրուսային ինֆեկցիա) և այլն, ▫️ հակաբիոտիկների և արյուն նոսրացնող միջոցների ընդունում, ▫️ հղիության և կրծքով կերակրման շրջան, ▫️ ծանր կարճատեսություն, ▫️ էնդոկրին հիվանդություններ, ▫️ արյան ցածր մակարդելիություն:


Contact Details

  • 27 Hrachya Kochar Street, Yerevan, Armenia


bottom of page