Բիոռևիտալիզացիա
Նկարագրություն
Նկարագրություն Բիոռևիտալիզացիան ներարկումային միջամտություն է, որի ընթացքում մաշկի համապատասխան շերտ են ներմուծվում հիալուրոնաթթվի պրեպարատներ: Ազդեցություն Պրոցեդուրան ապահովում է մաշկի խորը խոնավացում. մաշկը դառնում է ավելի հարթ և փայլուն առաջին իսկ միջամտությունից հետո: Բիոռևիտալիզացիայի նպատակն է մաշկի մեջ խթանել սեփական կոլագենի և էլաստինի սինթեզման գործընթացը և նվազեցնել դրանց քայքայման արագությունը: Ցուցումներ և հակացուցումներ Պրոցեդուրան ցուցվում է հետևյալ դեպքերում․ ▪️ Ծերացման առաջին նշաններ, ▪️ Մաշկի ջրազրկում, ▪️ Հիպերպիգմենտացիա արևի երկարատև ազդեցության հետևանքով, ▪️ Պոստակնե սպիներ, ▪️ Մաշկի վնասում՝ կապված շրջակա գործոնների ազդեցության հետ, ▪️ Կանխարգելիչ խնամք՝ մաշկի երիտասարդությունը պահպանելու համար: Պրոցեդուրան հիմնականում լիովին անվտանգ է և կիրառելի է բոլորի համար, սակայն պետք է հաշվի առնել հետևյալ հակացուցումները․ ▪️ Հղիություն ու կրծքով կերակրման շրջան, ▪️ Նախկինում նկատված գերզգայունություն հիալուրոնաթթվի նկատմամբ, ▪️ Ակտիվ բորբոքային պրոցեսներ մաշկի վրա, ▪️ Աուտոիմունային խանգարումներ, ինչպիսին են գայլախտը կամ ռևմատոիդ արթրիտը, ▪️ Արյան մակարդելիության խանգարումներ, ▪️ Վերջերս կատարված քիմիական պիլինգ կամ լազերային թերապիա, ▪️ Քրոնիկ հիվանդություններ, ինչպիսին են շաքարային դիաբետը կամ սրտանոթային համակարգի լուրջ հիվանդությունները:
Contact Details
27 Hrachya Kochar Street, Yerevan, Armenia