top of page

Բիշեկտոմիա

1 h
150 000 հայկական դրամ

Նկարագրություն

Նկարագրություն Բիշեկտոմիան թշային շրջանի Բիշի ճարպամարմնի հեռացումն է: Միջամտությունը կատարվում է դեմքի օվալաձև կոնտուրներն ավելի արտահայտիչ դարձնելու, ինչպես նաև դեմքի ստորին հատվածի V-ձև կոնտուր ստանալու համար: Ազդեցություն Բիշեկտոմիան կոսմետիկ վիրաբուժական միջամտություն է, որը նախատեսված է այտերից ավելորդ ճարպը հեռացնելու համար, ինչը հանգեցնում է դեմքի ուրվագծերի հստակեցմանը, հատկապես այտոսկրերի ու ստորին ծնոտի շրջանում: Բիշեկտոմիան մեկանգամյա պրոցեդուրա է, և դրա արդյունքները երկարատև են: Պրոցեդուրայի ընթացքում կտրվածքներ են արվում բերանի խոռոչում, ինչը տեսանելի սպիներ չի թողնում: Բուժառուները պրոցեդուրայից հետո արագ վերականգնվում են և կարող են վերադառնալ իրենց առօրյա գործերին մի քանի օրից մինչև մեկ շաբաթվա ընթացքում: Ցուցումներ և հակացուցումներ Բիշեկտոմիայի ցուցումներն են․ ▪️ Այտերում ճարպային կուտակումները, ▪️ Դեմքի մկանների թուլացումը, ինչը հանգեցնում է այտերի թուլացմանը, ինչպես նաև քթի հատվածում ծալքերի խորացմանը: Բիշեկտոմիան կիրառվում է որպես դեմքի ուղղման լրացուցիչ մեթոד այլ պլաստիկ վիրահատությունների ժամանակ (մաշկի ձգում, իմպլանտների տեղադրում այտոսկրերի մեջ, կզակի լիպոսակցիա): Հակացուցումներն են․ ▪️ Օնկոլոգիական հիվանդություններ, ▪️ Դեմքի մաշկի թարախային հիվանդություններ կամ բորբոքային օջախներ, ▪️ Շաքարային դիաբետ, ▪️ Շարակցական հյուսվածքներում դիսպլազիա, ▪️ Ինֆեկցիոն հիվանդություններ:


Contact Details

  • 27 Hrachya Kochar Street, Yerevan, Armenia


bottom of page