Ալմազային միկրոդերմաբրազիա
Նկարագրություն
Նկարագրություն Ալմազային միկրոդերմաբրազիան կամ դեմքի մաշկի միկրոհղկումը նուրբ և բացարձակ անցավ միջոց է ազատվելու մաշկի մահացած շերտից՝ ակտիվացնելով արյան շրջանառությունը: Պրոցեդուրան իրենից ներկայացնում է մեխանիկական պիլինգի տեսակ՝ կատարվող հատուկ սարքով: Ազդեցություն Միկրոդերմաբրազիայի պրոցեդուրաները թույլ են տալիս հեռացնել սպիները, վնասվածքներից և վիրահատություններից մնացած հետքերը, կորյակները, այրվածքների հետքերը, պիգմենտային լաքաները: Այն հարթեցնում է մանր կնճիռները, վերացնում է տարիքային հիպերպիգմենտացիան: Միկրոդերմաբրազիան կիրառվում է դեմքի, պարանոցի, ձեռքերի և դեկոլտեի շրջանում։ Առավելագույն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է լինում կատարել 3֊10 պրոցեդուրա՝ 7֊10 օր հաճախականությամբ։ Պրոցեդուրայի ազդեցությունը տևում է մոտ մեկ տարի։ Ցուցումներ և հակացուցումներ Ալմազային միկրոդերմաբրազիայի ցուցումներն են․ • Միմիկական կնճիռներ, • Մուգ բծեր, • Սպիներ, • Պոստակնե սպիներ, • Յուղոտ և խնդրահարույց մաշկ, • Ստրիաներ, • Մաշկի ծերացման առաջին նշաններ: Պրոցեդուրայի հակացուցումներն են․ • Մաշկի բորբոքում և վնասվածքներ, • Բազմաթիվ նևուսներ (խալեր) բուժման հատվածում, • Բազմաթիվ տելանգիեկտազիաներ (անոթային աստղիկներ) բուժման հատվածում, • Կելոիդ սպիների առաջացման հակվածություն, • Գրգռվող մաշկ, • Հղիություն և լակտացիա, • Ուռուցքային հիվանդություններ:
Contact Details
27 Hrachya Kochar Street, Yerevan, Armenia