RF լիֆտինգ
Նկարագրություն
Նկարագրություն RF լիֆթինգը ժամանակակից, անցավ, երիտասարդացնող ապարատային միջամտություն է, որն իրականացվում է էլեկտրամագնիսական ալիքների և ռադիոհաճախականության տատանումների միջոցով՝ վերահսկվող խորությամբ և ջերմաստիճանով: RF լիֆթինգը մաշկը երիտասարդացնող լավագույն ոչ վիրահատական միջամտություններից է: Ռադիոհաճախականության և էլեկտրամագնիսական իմպուլսները, շրջանցելով վերնամաշկը, տաքացնում են մաշկի խորը շերտերը և ենթամաշկային ճարպային հյուսվածքները մինչև 50-60 °C, որի հետևանքով կոլագենի և էլաստինի մանրաթելերը պտտվում և փոքրանում են իրենց սկզբնական երկարության մեկ երրորդով: Ազդեցություն RF լիֆթինգի արդյունքում մաշկը ձգվում է, բարելավվում է դեմքի տեսքը և վերականգնվում է մաշկի բնական երանգը։ Միաժամանակ ակտիվանում է նեոկոլագենեզի մեխանիզմը, բարելավվում է տեղային արյան շրջանառությունը: Ցուցումներ և հակացուցումներ RF լիֆթինգի ցուցումներն են․ • Դեմքի, պարանոցի կամ մարմնի թուլացած մաշկի ձգում և բարձրացում, • Միմիկական կնճիռների նվազեցում՝ մաշկի ավելի հարթ հյուսվածք ունենալու համար, • Մաշկի առաձգականության և ամրության բարձրացում այն հատվածներում, որոնք տուժում են ծերացման կամ քաշի կորստի հետևանքով, • Ցելյուլիտի նվազեցում ազդրերի, հետույքի և այլ հատվածների վրա, • Մաշկի ընդհանուր երիտասարդացում, • Մարմնի որոշակի հատվածների ուրվագծում: Պրոցեդուրայի հակացուցումներն են․ • Ակտիվ վարակների կամ բորբոքումների առկայություն, • Հղիություն և հետծննդաբերական շրջան, • Լուրջ մաշկային հիվանդություններ, ինչպիսին են էկզեման կամ պսորիազը, • Սրտի էլեկտրական իմպլանտի կամ սրտի ռիթմավարի առկայություն, քանի որ ռադիոհաղորդիչի էներգիան կարող է խանգարել դրանց բնականոն աշխատանքին, • Վերջերս կատարված ագրեսիվ կոսմետիկ միջամտություններ, ինչպիսին են քիմիական պիլինգը կամ այլ լազերային պրոցեդուրաները, որոնք կարող են մեծացնել գրգռման վտանգը, • Աուտոիմունային խանգարումներ, • Ալերգիա պրոցեդուրայի ընթացքում օգտագործվող նյութերի նկատմամբ:
Contact Details
27 Hrachya Kochar Street, Yerevan, Armenia