LED թերապիա
Նկարագրություն
Նկարագրություն LED թերապիան կամ լուսադիոդային թերապիան ոչ ինվազիվ կոսմետիկ բուժում է, որն օգտագործում է տարբեր սպեկտրի լուսային ալիքներ՝ ուղղված մաշկի տարբեր խնդիրների լուծմանը: Այս առաջադեմ տեխնոლոգիան խթանում է բջջային ակտիվությունը և կոլագենի արտադրությունը և նպաստում տարբեր մաշկային խնդիրների լուծմանը։ LED թերապիան արդյունավետ է՝ • Բշտիկների բուժման, • Բորբոքումների նվազեցման, • Մաշկի հյուսվածքի բարելավման, • Մաշկը երիտասարդացնելու համար: Այն հարմար է մաշկի բոլոր տեսակների համար և ապահովում է նուրբ և անցավ բուժում։ Լուսադիոդային LED-դիմակի առավելությունները՝ • Կենդանացնում է հոգնած և խամրած մաշկը, • Հարթեցնում է կնճիռները, • Վերականգնում է մաշկի առաձգականությունը, • Նպաստում է սպիացած հյուսվածքների ներծծմանը, • Բուժում է ակնեն, սպիները և կտրվածքները։ Բուժման այս մեթոդն օգնում է բուժական և սնուցող տարրերը հասցնել վերնամաշկի դժվարամատչելի շերտեր: Սեանսի տևողությունը, ինտենսիվությունն ու գունային ազդակը կախված են մաշկի տեսակից։ Պրոցեդուրան բացարձակապես անվտանգ է և անգամ հաճելի։ Ազդեցություն Լուսադիոդային դիմակը տարբեր գունային ազդակներ ունի։ Կարմիրը ամենահզոր լուսային սպեկտորն է՝ նախատեսված հասուն տարիքի կանանց մաշկի բուժման համար։ Այն բարելավում է մետաբոլիզմը և արյան շրջանառությունը։ Կանաչը հանգստացնում և վերականգնում է մաշկային ծածկույթի բալանսը, բարձրացնում մաշկի իմունիտետը։ Կապույտը կիրառվում է պրոբլեմատիկ, բորբոքված և գրգռված մաշկի համար։ Դեղին գույնի ճառագայթներն ազդում են յուղոտ, խոշոր ծակոտիներով մաշկի համար և վերացնում այտուցվածությունը։ Երկնագույն ճառագայթները խոնավացնում են, հանգստացնում մաշկը, դանդաղեցնում մաշկի ծերացումը։ Սպիտակ ճառագայթները հանգստացնում են և տոնուս հաղորդում մաշկին, կիրառվում են նաև տարբեր կոսմետոլոգիական պրոցեդուրաներից հետո՝ ավելի լավ արդյունքի հասնելու համար։ Մանուշակագույն ճառագայթները մաշկից հանում են տոքսինները։ Ցուցումներ և հակացուցումներ Պրոցեդուրան ցուցվում է հետևյալ նպատակներով՝ • Բշտիկների բուժում և ակնեի կանխարգելում, • Հակատարիքային թերապիա, • Մաշկային բորբոքումների նվազեցում, ռոզացեայի բուժում, • Մաշկի երանգի բարելավում և հիպերպիգմենտացիայի ու մուգ բծերի նվազեցում, • Վերքերի և սպիների բուժում, • Մաշկի առաձգականության վերականգնում, • Այլ կոսմետիկ պրոցեդուրաներից հետո ցուցվող հատուկ խնամք։ Պրոցեդուրայի հակացուցումներն են՝ • Հղիություն, • Ակտիվ մաշկային ինֆեկցիաների կամ բաց վերքերի առկայություն, • Լուսազգայունություն, • Էպիլեպսիա, • Արևայրուք և ջերմային այրվածքներ, • Աուտոիմունային խանգարումներ։
Contact Details
27 Hrachya Kochar Street, Yerevan, Armenia